Մանուել Նոյերը վնասվածք է ստացել
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի սուպերգավաթի խաղում։ Չեմպիոնները հաղթել էին 3։1 հաշվով եւ 9-րդ անգամ նվաճել սուպերգավաթը։ Գերմանացի խաղացողի մոտ ախտորոշվել է աջ սրունքթաթային հոդի վնասվածք։
Նա բաց է թողել գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հերթական մարզումը, հաղորդում է Bild-ը։
35-ամյա Նոյերի մասնակցությունը «Քյոլնի» դեմ Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպմանը քիչ հավանական է։ Այդ խաղը տեղի կունենա օգոստոսի 22-ին։