Թեստի արդյունքը բացասական է. Բորիս Շերբակովը պնեւմոնիայով հոսպիտալացվել է
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Շերբակովը պնեւմոնիայով հայտնվել է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դերասանն անձամբ է հանգստացրել հետեւորդներին՝ հերքելով իր առողջական վիճակի մասին ավելի վաղ տարածված տեղեկատվությունը։
«Պարզապես իմունիտետս մի փոքր թուլացել է, եւ ես ինչ-որ թուլություն զգացի, այդ պատճառով ինքս որոշեցի հիվանդանոցում մնալ, կարծեցի, թե ինձ մոտ կորոնավիրուս է։ Շատ վախեցա, այդ պաճառով ինքս եկա 52-րդ հիվանդանոց, թեեւ արդեն թեստավորվել էի, որի արդյունքը բացասական էր։ Բայց ես մտածեցի, որ ավելի լավ կլինի եւս մեկ անգամ անել հիվանդանոցում»,- «ՌԻԱ Նոսվոտի»-ի հետ զրույցում պատմել է Շերբակովը։
Հիվանդանոցում ախտորոշումը չի հաստվտվել, եւ դերասանն այժմ իրեն լավ է զգում։ Սակայն առայժմ ծրագրում է մնալ հիվանդանոցում ու բարձրացնել իմունիտետը։