Սոչիում մեկնարկել է «Նոր Ալիք 2021»-ը, որին Հայաստանը ներկայացնում է Սարո Գևորգյանը
Սոչիում երեկ` օգոստոսի 19-ին, պաշտոնական արարաողությամբ մեկնարկել է «Նոր Ալիք»` երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթը, որին այս տարի Հայաստանը ներկայացնում է երգիչ Սարո Գեւորգյանը:
Մրցույթի մեկնարկը տրվել է կարմիր գորգով ու աստղային համերգով, որի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ մասնակից երկրների ներկայացուցիչները:
Այսօր մասնակիցներին սպասվում է եւս մեկ ոչ մրցութային համերգ` Դիմա Բիլանի ստեղծագործական երեկոյի շրջանակում: Համերգին ռուսական շոու-բիզնեսի հայտնիներն ու մասնակիցները կներկայացնեն Բիլանի հիթերը: Օրվա «մեղավորը» եւս ելույթ կունենա հանդիսատեսի համար:
«Նոր Ալիք»-ի մրցութային օրերը կկայանան օգոստոսի 21-ին, 22-ին եւ 24-ին: Այս տարի մրցույթին մասնակցում են 9 պետությունների ներկայացուցիչներ: