Զախարովան մեկնաբանել է Ալիեւի հայտարարությունը. զենքի մատակարարման իրականացումը ՌԴ ինքնիշխան իրավունքն է
Զենքի մատակարարման իրականացումը ՌԴ ինքնիշխան իրավունքն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը:
«Մենք շատ ենք կարդում, լսում այդ մասին: Մենք համապատասխան փոխգործակցություն ունենք եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ: Մենք նաեւ հաշվի ենք առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանումը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ օրերս Ալիեւը պահանջել էր դադարեցնել ՌԴ սպառազինության մատակարարումները Հայաստանին: