ԱՄՆ Պետքարտուղարությունը երկրից հեռացած նախագահ Ղանիին այլևս քաղաքական դեմք չի համարում Աֆղանստանում
ԱՄՆ Պետքարտուղարությունն Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Ղանիին այլևս էական քաղաքական կերպար չի համարում այդ երկրում: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտարարել է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը:
«Այս առավոտ տեսել ենք ԱՄԷ-ի հայտարարությունը, որ դիմավորել են Ղանիին: Այդքանով ամեն ինչ վերջանում է: Նա այլևս քաղաքական դեպք չէ Աֆղանստանում»,- ասել է Շերմանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄԷ-ի հետ հարաբերությունների վրա կազդի Ղանիին ընդունելու հանգամանքը, վերջինս հայտնել է, որ ԱՄՆ-ն հիանալի հարաբերություններ ունի ԱՄԷ-ի հետ:
Հիշեցնենք, որ Ղանին Աֆղանստանից հեռացել է օգոստոսի 15-ին, երբ թալիբները գրավել են մայրաքաղաք Քաբուլը: Երկրից իր փախուստը վերջինս մեկնաբանել է արյունահեղությունից խուսափելու ցանկությամբ: Նախօրեին հայտնի է դարձել, որ Ղանիին ընդունել են Արաբական Միացյալ Էմիրություններում: