Իրինա Բեզբորոդովան հրապարակային ներողություն է խնդրել Ստաս Պիեխայից նրա որդուն ծեծի ենթարկելու համար
Ֆուտբոլային մրցավար Վյաչեսլավ Բեզբորոդովի կինը՝ Իրինան, հրապարակային ներողություն է խնդրել Ստաս Պիեխայից նրա որդուն ծեծի ենթարկելու համար։ Բեզբորոդովան մասնակցել է «Ռոսիա 1»-ի եթերում «Անդրեյ Մալախով․ ուղիղ եթեր» նախագծին, որի թողարկումը հրապարակվել է YouTube-յան ալիքում։
«Ես հուլիսի 18-ին արդեն իսկ ներողություն եմ խնդրել Ստասի մտերիմներից, երբ ամեն ինչ կատարվել է, եւ ափսոսում եմ, որ մենք ՝մեծերս, նման իրավիճակ ենք թույլ տվել։ Նատալյա Գորչակովան (Պիեխայի նախկին կինը) Ստասին չի ասում այն, ինչ տեղի է ունեցել իրականում։ Խնդրում եմ, սպասեք իրավապահ համակարգի որոշմանը։ Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում ձեզնից, Ստաս, որովհետեւ դեւք հայր եք։ Դուք հիմա ամեն ինչ ճիշտ եք անում։ Հասկացեք, ես ծեծի չեմ ենթարկել ձեր երեխային»,- հայտարարել է 52-ամյա կինը։
Երգիչն իր հերթին հայտարարել է, որ որդուն նեղացնողնի հետ ոչինչ չունի խոսելու։ «Կարծում եմ՝ Իրինան խնդիրներ ունի։ Եթե խոսքը հոգեբուժության մասին է եւ ոչ թե սանձարձակության, իմ կլինիկայում կարող են օգնություն ցուցաբերել»․- արձագանքել է Պիեխան։