ՌԴ ԱԳՆ-ն Աֆղանստանի հետ կապված ՀԱՊԿ մակարդակում «ուժի ցուցադրման նպատակով ճնշման» անհրաժեշտություն չի տեսնում
ՌԴ ԱԳՆ-ն Աֆղանստանի հետ կապված ՀԱՊԿ մակարդակում «ուժի ցուցադրման նպատակով ճնշման» անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Աֆղանստանում տիրող իրավիճակը միշտ եղել է ՀԱՊԿ քննարկման առարկա, երկրները խորհրդակցություններ են անցկացրել, հայտարարություններ արել»,-ասել է նա՝ հավելելով, որ «ՀԱՊԿ խնդիրն է հարավային սահմանների, առաջին հերթին՝ Տաջիկստանի, Թուրքմենստանի պաշտպանությունը»:
«Եթե նկատի ունեք ավելի ռադիկալ միջոցներ, ապա դեռ ՀԱՊԿ մակարդակում «ուժի ցուցադրման նպատակով ճնշման» անհրաժեշտություն չկա»,-հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը: