Հայկ Այվազյանն արժանացել է էքսպերիմենտալ կինոյի մոսկովյան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին
Էքսպերիմենտալ կինոյի 6-րդ մոսկովյան միջազգային փառատոնի փակման արարողության ընթացքում հայտարարվել են հաղթողների անունները։ Գլխավոր մրցանակը ստаցել է նկարիչ Հայկ Այվազյանը «Ձեր բոլոր աստղերն ընդամենը փոշի են կոշիկներիս վրա» ֆիլմի համար։ «Kodak» ընկերության մրցանակը բաժին է հասել Մեքսիկայից «Անկշիռների» ռեժիսորական կազմին «Թոնալիի» վրա աշխատանքի համար։ Ժյուրին նշել է նաեւ երկու ժապավեն՝ նկարչուհի եւ ռեժիսոր Վան Յույանի «Օվկիանոս լինելու հազար ու մի փորձ», ինչպես նաեւ Դանա Կավելինայի «Նամակ տատրակին»-ы։
Փառատոնին մասնակցում էին 29 կարճամետրաժ էքսպետրիմենտալ աշխատանքներ 24 երկրից։ Ժյուրիի կազմում էին նկարչուհի Սաոդատ Իսմայիլովան, Ժամանակակից արվեստի մոսկովյան թանգարանի պատասխանատու Աննա Ժուրբան, ռեժիսոր եւ նկարիչ Քրիստիան ֆոն Բորիսը։
Ռուսական մրցույթի շրջանակներում լավագույններ են դարձել Սոնյա Պետրենկոն «Растерянность моя Земля» ժապավենով․ նա ստացել է գլխավոր մրցանակը, ինչպես նաեւ Դարյա Լիխայան «27А» աշխատանքով։ Նա Kosmosfilm-ի հատուկ մրցանակ է ստացել։ Ռուսական մրցույթի ժյուրիի կազմում էին «Տիպոգրաֆիա» ժամանակակից արվեստի պատասխանատու Ելենա Իշենկոն, կինոքննադատ եւ դիստրիբյուտոր Սերգեյ Դեշինը, սցենարիստ եւ ռեժիսոր Մարիա Իգնատենկոն, ինչպես նաեւ Օքսանա Տիմչենկոն։
Սանկտ Պետերբուրգում MIEFF 2021-ի ծրագրի ֆիլմերի հատուկ ցուցադրությունները կկայանան օգոստոսի 21-22-ին։