Լյովա Գևորգյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը:
125 կգ քաշային կարգի եզրափակչում երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Լյովա Գևորգյանը մրցեց իրանցի Ալի Մոհամադեբրահիմի հետ ու 4-4 հաշվով ցավալի պարտություն կրեց:
Գոտեմարտի ավարտից 8 վայրկյան առաջ Լևոնը հաղթում էր: Մինչև եզրափակիչ հասնելը Գևորգյանը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին, իսկ կիսաեզրափակչում 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին, հայտնում է Armsport.am-ը:
Քիչ առաջ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը: