Աղբյուր. Լաուտարո Մարտինեսը կմնա Ինտերում
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Լաուտարո Մարտինեսն ու Միլանի «Ինտերը» նոր պայմանագրի շուրջ համաձայնության են հասել:
Ըստ աղբյուրի, նոր համաձայնագիրը սահմանված կլինի մինչև 2026 թ., իսկ արգենտինացին տարեկան կստանա 6 մլն եվրո: Մարտինեսը ցանկացել էր ստանալ 7 մլն եվրո աշխատավարձ, սակայն «Ինտերը» համաձայնել է վճարել միայն 6 մլն եվրո:
Նախկինում կային խոսակցություններ, որ Մարտինեսը կարիերան կարող է շարունակել «Տոտենհեմի» կամ «Ատլետիկոյի» կազմում: