Ռուսաստանում աշնանը կորոնավիրուսի դեմ պատվաստվածների շրջանում 100 հազար ռուբլու խաղարկություն կանցկացվի
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց շրջանում դրամական մրցանակների խաղարկության կանոնները: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, չորեքշաբթի հաղորդել Է կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Միջոցառումը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ պատվաստանյութերի միասնական ռեգիստրի տվյալների հիման վրա պատվաստված անձանց շրջանում։ Ընդհանուր առմամբ կորոշվեն հազար հաղթողներ։ Յուրաքանչյուրը կստանա 100 հազարական ռուբլի», - պարզաբանվում է կառավարության հաղորդագրության մեջ։
Շահումների մասին հնարավոր կլինի տեղեկանալ պետական ծառայությունների պորտալում։ Բացի այդ, հաղթողներին կտեղեկացնեն push-ծանուցումների միջոցով։ Վիճակախաղի արդյունքները կհրապարակվեն պաշտոնական կայքում бонусзаздоровье.рф և ԶԼՄ-ներում:
Դրամական մրցանակները մուտքագրվում են «Միր» քարտին: Դրա համար հաղթողներին անհրաժեշտ կլինի ծանուցումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո, նշել իր բանկային քարտի համարը պետական ծառայությունների պորտալի անձնական հաշվում։
Վիճակախաղին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր քաղաքացիները: Անցկացման ընթացքում հաղթողները կորոշվեն երկու անգամ, օգտագործելով պատահական ալգորիթմի տեխնոլոգիա բոլոր նրանց շրջանում, ովքեր մասնակցել են պատվաստումների մինչեւ խաղարկության անցկացումը։