Զուման կարիերան կարող է շարունակել լոնդոնյան մեկ այլ ակումբում
Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Կուրտ Զուման կարիերան կարող է շարունակել «Տոտենհեմի» կազմում, հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի, ինչպես 26-ամյա պաշտպանը, այնպես էլ «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչը «Տոտենհեմի» տեսադաշտում են:
Ֆրանսիացի պաշտպանը ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ՝ խաղային պրակտիկա ունենալու համար: Խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Վեսթ Հեմը»:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Զուման անցկացրած 24 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: