Բարսելոնան Ումտիտիին մեկ շաբաթ ժամանակ է տվել
Sport.es-ի հաղորդմամբ, «Բարսելոնան» թիմի պաշտպան Սամուել Ումտիտիին մեկ շաբաթ ժամանակ է տվել որոշում կայացնելու համար:
Ակումբը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ է առաջարկել, սակայն ֆրանսիացին առայժմ ընտրություն չի կատարել: Տրանսֆերի վաճառքից «Բարսան» ցանկանում է ստանալ 35 մլն եվրո:
Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված են «Լիոնն» ու «Բենֆիկան»:
Ֆրանսիացին իսպանական գրանդ է տեղափոխվել 2016-ին՝ «Լիոնից»: Պաշտպանը 2018-ի Աշխարհի չեմպիոն է, 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն:
Լա լիգայի նախորդ մրցաշրջանում Ումտիտին անցկացրել է 13 հանդիպում: