Թուրինում հույս ունեն, որ Ռոնալդուն այս ամռանը չի հեռանա ակումբից
«Յուվենտուսի» ղեկավարությունը հույս ունի, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը չի հեռանա ակումբից:
Sky Sports-ի հաղորդմամբ, պորտուգալացին չի հայտնել, որ ցանկանում է հեռանալ: Միևնույն ժամանակ, 36-ամյա հարձակվողի տրանսֆերի հարցով ոչ մի ակումբ չի դիմել: Նախկինում հաղորդվում է, որ «ծեր սինյորան» դեմ չէ Ռոնալդուի հեռանալուն, քանի որ այդկերպ կկարգավորի ֆինանսական հարցերը. Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կազմում է 31 մլն եվրո:
2021/22 մրցաշրջանում անցկացրած 44 խաղում Ռոնալդուն դարձել է 36 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Գործող համաձայնագիրը սահմանված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը: