Բրեյթուեյթը կեռանա, եթե աշխատավարձի բարձրացում տեղի չունենա
«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ առաջիկայում կհեռանա ակուբից, եթե աշխատավարձի վերանայում տեղի չունենա:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ, դանիացին կարծում է, որ ավելիին է արժանի՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ դարձել է մեկնարկային կազմի խաղացող: Եթե պայմանները չվերանայվեն, հարձակվողը պատրաստ է խզել համաձայնագիրը:
Նախկինում հայտնի էր դարձել, որ Պիկեն ու ևս մի քանի ֆուտբոլիստ համաձայնել էին աշխատավարձերի նվազման, որպեսզի նորեկները հայտավորվեին:
Դանիացու գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ.: Լա Լիգայի մեկնարկային տուրում նա դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: