Ռոնալդուի գործակալը Մանչեսթեր Սիթիին առաջարկել է գնել ֆուտբոլիստին
Յուվենթուսի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել Մաչեսթեր Սիթիին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Աղբյուրի տեղեկության համաձայն, իտալական ակումբը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 30 միլիոն եվրոյով։ Մեկ տարի հետո Ռոնալդուի պայմանագիրը Յուվենթուսի հետ կավարտվի, և այդ ժամանակ պորտուգալացին կլքի թիմն անվճար՝ որպես ազատ գործակալ։
Բացի այդ 36-ամյա ֆուտբոլիստի հետ բաժանումը կօգնի Յուվենթուսին բարելավել ֆինանսական վիճակն ակումբում։ Ռոնալդուի տարեկան աշխատավարձը 31 միլիոն եվրո է։