ՌԴ դեսպանն արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ այցելել է ՀՀ սահմանի որոշ հատվածներ, ներառյալ Երասխ գյուղ, հանդիպել հայ և ռուս սահմանապահների հետ (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս.Պ. Կոպիրկինի` Հայաստանում արձակուրդային ուղևորությունների ժամանակացույցի հաջորդ կետը Արարատի մարզն էր, որտեղ դիվանագետն ընտանիքի հետ այցելել է Փոքր Վեդի գյուղի հնագիտական վայրը, հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Ճամփորդության ընթացքում Կոպիրկինն այցելել է նաև Հայաստանի սահմանի որոշ հատվածներ, ներառյալ Երասխ գյուղ, որտեղ հանդիպել է Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության Արարատի սահմանային ջոկատի ռուս և հայ սահմանապահների հետ:
Այցելելով ֆորպոստներից մեկը՝ Կոպիրկինն ընտանիքի հետ ծաղիկներ է դրել սահմանապահ Ա.Պ. Կորյակովի կիսանդրու մոտ, որը զոհվել էր 1948 թվականին Թուրքիայի տարածքից ներթափանցած դիվերսանտների հետ մարտում ծառայողական պարտականությունները կատարելիս: