«Գալաթասարայի» ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել թիմակցին հարվածելու համար
Ստամբուլի «Գալաթասարայի» բրազիլացի պաշտպան Մարկաոն «Գիրեսունսպորի» դեմ ֆուտբոլի Թուրքիայի առաջնության առաջին տուրի խաղում կարմիր քարտ է ստացել իր թիմակցին հարվածելու համար:
63-րդ րոպեին 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում հարվածել է թուրք կիսապաշտպան Կերեմ Ակթյուրկօղլուին: Մրցավարը նրան խաղադաշտից հեռացրել է VAR-ի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո:
Այդ խաղում «Գալաթասարայն» արտագնա հաղթանակ է տարել 2:0 հաշվով: «Գիրեսունսպորն» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել է 10 խաղացողներով:
Տեսանյութը՝ այս հղումով և այստեղ: