Բայդենը մինչև 500 միլիոն դոլար է հատկացրել աֆղան փախստականներին օգնելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչեւ 500 մլն դոլարի օգնություն է հատկացրել աֆղան փախստականներին, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղարկված ծանուցման մեջ:
«Սրանով ես սահմանում եմ, որ ազգային շահերից է բխում ԱՄՆ փախստականների եւ միգրացիայի արտակարգ իրավիճակների հիմնադրամից մինչեւ 500 մլն ԱՄՆ դոլարի աջակցության ցուցաբերումը MRAA-ի շրջանակներում` Աֆղանստանում իրավիճակի հետեւանքով փախստականների, հակամարտության զոհերի եւ այլոց չնախատեսված հրատապ կարիքների բավարարման համար, այդ թվում` հատուկ միգրացիոն վիզաների համար դիմողների: Այդ օգնությունը կարող է տրամադրվել երկկողմ կամ բազմակողմ` կախված հանգամանքներից, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներդրումների եւ այլ ոչ առեւտրային կազմակերպությունների, կառավարությունների եւ Միացյալ Նահանգների գերատեսչությունների եւ հաստատությունների ֆինանսավորման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ: