Սկանդալ. Բոբ Դիլանին մեղադրել են 12-ամյա աղջկա նկատմամբ բռնության մեջ
Ըստ Մանհեթենի բարձրագույն դատարանի փաստաթղթերի, որոնք հայտնվել են Page Six-ի տրամադրության տակ, Բոբ Դիլանն օգտագործել է իր աստղային կարգավիճակը՝ հոգ տանելու համար զոհի նկատմամբ, արժանանալու նրա վստահությանը ու վերահսկելու «սեռական ոտնձգության եւ բռնության իր ծրագրի շրջանակներում»։
«Բոբ Դիլանը վեց շաբաթ՝ 1965թ․-ի ապրիլից մինչեւ մայիս, ընկերացել է ու հուզական կապ հաստատել հայցվորի հետ»․- ասված է փաստաթղթերում, որոնք ներկայացված են JC անունով՝ Կոնեկտիկուտից 68-ամյա կնոջ կողմից։
Հայցում նշվում է, որ Դիլանը (իսկական անունը Ռոբերտ Ալեն Ցիմերման) «կապ է հաստատել զոհին թրմամիջոցներ, ալկոհոլ տալու եւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների միջոցով՝ սեռական ոտնձգության նպատակով։ Այդ բռնության հետեւանքով նա հուզակա ու հոգեբանական տրավմաներ ունի մինճ այսօր»։
81-ամյա երգչի կողմից ենթադրյալ բռնությունը եղել է մի քանի անգամ, միջադեպերից մի քանիսը տեղի են ունեցել «Chelsea Hotel» հայտնի հյուրանոցում, ասված է հայցում։ JC-ն պնդում է, որ դաժան վերաբերմունքի հուզական հետեւանքները լուրջ են եղել եւ ըստ փաստաթղթերի՝ ինքը ստիպված է եղել բժշկական օգնության դիմել։ Հետեւանքները, որոնցից նա տուժել է, այդ թվում դեպրեսիան, նվաստացումն ու անհանգստությունը, «մշտական եւ երկարատեւ են եւ հայցվորին զրկել են մշտական պարապմունքների հնալու հնարավորությունշից»,- ասվծ է հայցում»։
JC-ը Դիլանի դեմ հարձակման, ծեծի, ազատությունից ապօրինի զրկելու եւ հուզական տառապանք պատճառելու մեղադրանքներ է առաջադրել։ Նա փորձում է հասնել վնասի փոխհատուցման եւ ատենակալների դատին։
Դիլանի ներկայացուցիչը The Post-ի հետ զրույցում հայտնել է․ «56-ամյա վաղեմության այդ հայցը չի համապատասխանում իրականությանը եւ վճռականորեն կմերժվի»։
Ի դեպ, հայցը ներկայացվել է ուրբաթ երեկոյան՝ երեխա զոհերի մասին Նյու Յորքի օրենքի պատուհանի շրջանակներում։ Պատուհանը մանուկ հասակում դաժան վերաբերմունքի զոհերին թույլ է տալիս հայցեր ներկայացնել հարձակվողների դեմ՝ անկախ նրանից, թե քանի տարի առաջ է դա տեղի ունեցել։