Ցինցինատի. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց ամերիկյան Ցինցինատիում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։
Առաջին շրջանում հայ թենիսիստը մրցեց հարավաֆրիկացի Կևին Անդերսոնի հետ և հաղթեց 2 սեթում՝ 6:2, 6:4: Մրցախաղը տևեց 1 ժամ և 26 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի 21-ամյա կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Խաչանովը մասնակցել էր նաև Տորոնտոյում անցկացված «Մասթերս» մրցաշարին, որտեղ 2 հաղթանակ տանելուց հետո 1/8 եզրափակիչում պարտվել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին: