Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է գործել․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է աշխատել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Չավուշօղլուն, անդրադառնալով Աֆղանստանում Թուրքիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների և Թուրքիայի քաղաքացիների անվտանգության հարցին, նշել է. «Մեր դիվանագիտական առաքելությունների և բոլոր աշխատակիցների համար անհրաժեշտ միջոցառումները ի սկզբանե էինք ձեռնարկել:
Քաբուլում մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը: Այսինքն՝ լինի դա մեր քաղաքացիների գործարքները, թե հյուպատոսական որևէ այլ գործողություն, իրականացվում են»:
Աֆղանստանում Թուրքիայի քաղաքացիների հարցին անդրադառնալով՝ Չավուշօղլուն հայտնել է, որ դեսպանատունը և հյուպատոսարանը հավաքում են ստացված դիմումները, և Աֆղանստանից հեռանալ ցանկացող Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար բոլոր հնարավորությունները կապահովվեն, ինչի համար արդեն նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: