Լավրովն ու Բլինկենը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է իրավիճակն Աֆղանստանում՝ երկրից նախագահի փախուստից և այնտեղ ռեժիմի փոփոխումից հետո։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձենությամբ։
Բլինկենն իր կողմից պատմել է ամերիկյան վարչակազմի կողմից ձեռնարկվող գործողությունների մասին՝ Քաբուլում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների տարհանման և իրադրությունից բխող անհետաձգելի մարդասիրական հանձնարարությունների լուծման համատեքստում։
Իր հերթին Լավրովը գործընկերոջը հայտնել է իրադրության վերաբերյալ ռուսական կողմի գնահատականների և Աֆղանստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ՌԴ դեսպանության կապերի մասին՝ ի նպաստ կայունության և կարգուկանոնի ապահովման։
Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները՝ Չինաստանի, Պակիստանի, հետաքրքրված այլ երկրների և ՄԱԿ-ի մասնակցությամբ՝ նպաստելու նոր պայմաններում ներառական միջաֆղանական երկխոսության համար նախադրյալների ստեղծմանը։
Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը շարունակում է գործել նորմալ ռեժիմով, և իրավիճակը քաղաքում և Աֆղանստանում ընդհանուր առմամբ կայունանում է։