Բարսան ընտանիք է․ Պիկեն խոսել է աշխատավարձի նվազեցման գնալու մասին
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր կարծիքն է հայտնել Լա Լիգայի 1-ին տուրում «Ռեալ Սոսյեդադի» դեմ տարած 4-2 հաշվով հաղթանակի վերաբերյալ։
«Ես այստեղ եմ ծնվել ու մեծացել։ Աշխատավարձի հետ կապված արել եմ այն, ինչ պիտի անեի։
Թիմի մյուս ավագների հետ էլ ենք արդեն խոսել (Սերժի Բուսկետս, Ժորդի Ալբա, Սերժի Ռոբերտո), և գիտեմ, որ նրանք նույնպես այդ քայլին են գնալու։ Ես դա արագ արեցի նորեկների համար։
Մենք ընտանիք ենք»,-Պիկեի խոսքերն է փոխանցում Movistar-ը։
Աղբյուր ArmSport.am