«Վարում, ներիր». Կուշանաշվիլին բացահայտել է Ագուտինի կյանքի որոշ մանրամասներ
Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վարումը միասին երջանիկ են ավելի քան 20 տարի։ Թեեւ զույգը համարվում է ամենաամուրներից մեկը ռուսական շոու-բիզնեսում, ժամանակին բարդ շրջաններ է հաղթահարել։
2011թ․-ին պապարացիներն Ագուտինին լուսանկարել էին անծանոթ կնոջ հետ համբուրվելիս։ Ավելի ուշ տված հարցազրույցում երգիչը խոստովանել է, որ հավատարիմ չի եղել կնոջը։
Օթար Կուշանաշվիլին, որը երկար տարիներ մտերիմ հարաբերություններ ունի Լեոնիդի հետ, տեղյակ է նրա բազմաթիվ գաղտնիքներից։ Շոումենը նախօրեին հիշել է, թե ինչպես են երիտասարդ տարիքում ինքն ու ընկերը սոցիալական ցածր պատասխանատվությամբ կանանց հետ ժամանակ անցկացրել։
«Լյոնյա, սիրում եմ քեզ։ Հիշում եմ՝ ինչպես ենք բնակարանում էժանագին կոնյակ խմել։ Դու ասում էիր, որ քեզ հեռուստատեսություն չեն ընդունում։ Երկուսս էլ փռչոտ էինք, իմ մազերը ճարպոտ էին, քոնն՝ ավելի։ Մեզ հետ էին 70+ թեթեւաբարո կանայք։ Վարում, ներիր»,- YouTube-յան «Каково?!» շոուի ընթացքում ասել է Կուշանաշվիլին։