Ռուս խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով 58 հազար ավտոմեքենայի անվտանգ անցումը
Ռուս խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով 58 հազար ավտոմեքենայի եւ մոտ 210 հազար մարդու անվտանգ անցումը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Դիտակետի անձնակազմը վերահսկողություն է իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման համար, ապահովում է տրանսպորտային միջոցների անվանգ անցումը: Օրական անցնում է մոտ 200 մեքենա»,-ասել է ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած բոլոր ռազմական գործողությունների հրադադար հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: