«Ծերացած» Ռոուեն Ատկինսոնին նկարահանման հրապարակում նկատել են նոր կերպարով
Բրիտանական տաբլոիդները լուսանկարներ են հրապարակել Netflix-ի նոր կատակերգական սերիալների նկարահանումներից։ Դերասան Ռոուեն Ատկինսոնը կադրերում պատկերված է իր համար արտասովոր կերպարում․ սովորական դարձած կոստյումի եւ կարճ սանրվածքի փոխարեն դերսանին նկատել են ճերմակած մազերով։ Դերասանը համաձայնել է փոփոխությունների հանուն «Մարդն ընդդեմ մեղվի» սերիալում նկարահանումների։ Նկարահանման հրապարակում արված առաջին կադրերի հրապարակումից հետո երկրպագուները շփոթության մեջ են․ մի՞թե Ատկինսոնն այդքան ծերացել է։ Սակայն շատերն են ենթադրում, որ արտաքին փոփոխությունները գրիմարարների աշխատանքի արդյունքն են։
«Մարդն ընդդեմ մեղվի» սերիալը պատմում է հերոսի մասին, որն օր առանձնատանը պայքարի մեջ է մտել միջատի հետ։ Կատակերգության պրեմիերան տեղի կունենա 2021թ․-ին «Netflix» սթրիմինգային հարթակում։
Լուսանկարները՝ այս հղումով: