«Դժվար է հավատալ, որ արդեն 12 տարեկան ես, տղես». Արմինկայի շնորհավորանքը որդուն
Երգչուհի Արմինկայի որդին նշում է ծննդյան օրը։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում ապրող երգչուհին հրապարակային շնորհավորել է որդուն՝ Ինստագրամյան էջում տեղադրելով նրա լուսանկարը։
«Դժվար է հավատալ, որ արդեն 12 տարեկան ես, տղես։
Քայլիր էս կյանքով վստահ, ոչնչից չվախենալով, ու կարևորը՝ մի վախեցիր սխալվել:
Գնա երազանքներիդ հետևից, իսկ ես կողքիդ եմ միշտ ու ամեն ինչ անում եմ, որպեսզի արժանապատիվ մարդ մեծանաս:
Ծնունդդ շնորհավոր, իմ մաքրամաքուր սեր»,- գրել է երգչուհին։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: