Ալան Շիրերը նշել է Պրեմիեր լիգայի չեմպիոնության գլխավոր հավակնորդին
«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի լեգենդար հարձակվող, բրիտանացի հեռուստամեկնաբան Ալան Շիրերը կարծիք է հայտնել Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի չեմպիոնության գլխավոր հավակնորդների վարաբերյալ:
«Կարծում եմ՝ այս մրցաշրջանում չեմպիոնության համար կպայքարեն ոչ թե 2 թիմեր, այլ՝ 4: Եվ ես նախապատվությունը տալիս եմ «Չելսիին»: Թոմաս Տուխելի թիմն ուժեղացրել է հարձակման գիծը՝ գնելով Ռոմելու Լուկակուին:
Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդին» չբավականացրեց կայունությունը, սակայն նրանք ունեցան հաջող տրանսֆերային պատուհան: Վարանն ու Սանչոն տաղանդավոր տղաներ են: «Մանչեսթեր Յունայթեդն» ի զորու է ավելի ուժեղանալ:
«Լիվերպուլը» գնեց միայն մեկ խաղացողի՝ «Լայպցիգի» կենտրոնական կիսապաշտպան Իբրահիմա Կոնտեին: Այդ կերպ նրանք փակեցին պրոբլեմատիկ դիրք»,- Շիրերի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթին» է, որը Պրեմիեր լիգայի առաջին տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին»: