ԵԱ. Էլինա Դանիելյանը հաղթել է ու մնացել առաջատարների թվում
Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթել է վրացի Նինո Բացիաշվիլիին և հավաքել 5 միավոր: Նա 5 շախմատիստուհիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթել են, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել:
7-րդ տուրում Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը կխաղան իրար հետ:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ: