Վլադ Կադոնին ծանր նոպայի պատճառով իր համար շտապօգնություն է հրավիրել
Հեռուստահաղորդավար Վլադ Կադոնին գանգատվել է վատ ինքնազգացողությունից։ «Դոմ 2»-ի հաղորդավարը ստիպված է եղել շտապօգնություն կանչել ալերգիայի հերթական նոպայի պատճառով։
«Գրում են եղնջատենդ»,- նշել է հաղորդավարը։
Նրա խոսքով՝ այդ ախտորոշման դեպքում մի քանի րոպեի ընթացքում այտուցվում են դեմքը, ձեռքերը, ոտքերը, դեմքը դառնում է կարմիր։ «Դեմքին ցանկացած հպում սուր այրոց է առաջացնում։ 15 րոպե շարունակվող գլխապտույտ, սրտխառնոց, կողմնորոշման կորուստ»,- նշել է «Դոմ 2»-ի աստղը։
Ի դեպ, Կադոնիի մոտ այդպիսի նոպա տեղի է ունենում ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ։ Եվ նա առայժմ չգիտի՝ ինչ անել դրա հետ, այդ պատճառով դիմել է նույնիսկ հետեւորդների օգնությանը։ Առայժմ չի հաղորդվում՝ արդյոք Վլադը կկարողանա վարել հաղորդումը։