ԱՄՆ-ն կընդլայնի իր զինծառայողների ներկայությունն Աֆղանստանում` հասցնելով 6 հազարի
Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը 48 ժամվա ընթացքում կհասցվի 6000-ի, նրանց միակ առաքելությունը կլինի աջակցությունն ամերիկացիներին եւ աֆղաններին երկրից տարհանելու ջանքերին:
«Ներկայումս մենք ավարտում ենք Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք քայլերը՝ քաղաքացիական եւ ռազմական չվերթներով Աֆղանստանից ԱՄՆ եւ դաշնակիցների անձնակազմի տարհանման համար: Առաջիկա 48 ժամվա ընթացքում մենք մեր անվտանգության ներկայությունը կընդլայնենք մինչեւ գրեթե 6000 զինծառայող, առաքելությունը կկենտրոնանա միայն այդ ջանքերին նպաստելու եւ օդային երթեւեկության նկատմամբ վերահսկողություն ստանձնելու վրա: Վաղը եւ առաջիկա օրերին մենք երկրից դուրս կբերենք Աֆղանստանում բնակվող հազարավոր ամերիկացի քաղաքացիների, ինչպես նաեւ ԱՄՆ տեղական աշխատակիցների:
Եվ մենք կարագացնենք ԱՄՆ-ի հատուկ միգրացիոն վիզաների իրավունք ունեցող հազարավոր աֆղանացիների տարհանումը, որոնցից գրեթե 2000 -ը արդեն ժամանել են ԱՄՆ վերջին երկու շաբաթվա ընթացքում: Բոլոր կատեգորիաների դեպքում աֆղանստանցիները, ովքեր անվտանգության ստուգում են անցնում, կշարունակեն տեղափոխվել անմիջապես ԱՄՆ»,- ասվում է հայտարարության մեջ: