Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է 17 ստուգում
2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է 17 ստուգում. 10-ը՝ շինարարություն, 2-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ արտադրություն, 2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ, 1-ը՝ ձկնաբուծարան:
Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.900.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.029.831 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական:
Ավարտվել է նախկինում իրականացված 2 դիտարկում, տրվել է խախտումները վերացնելու 1 նախազգուշացում։