Իրանում կորոնավիրուսից մահացության ռեկորդ է գրանցվել
Վերջին մեկ օրում Իրանում մահացել է կորոնավիրուսով 620 հիվանդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 97.828-ի:
Իրանի առողջապահության նախարարության տվյալներով ՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 36,736 դեպք: 4,272 պացիենտ հոսպիտալացվել է: Երկրում մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել 4.425,821 մարդու մոտ:
Համաճարակի սկզբից ի վեր վիրուսից ապաքինվել է 3,728,940 մարդ:
Մոտ 83 միլիոն բնակչություն ունեցող երկրում մինչ օրս կատարվել է 27.177,565 թեստ:
Ընդհանուր առմամբ, Իսլամական հանրապետությունում ներդրվել է հակակորոնավիրուսային պատվաստանյութերի 19.166,626 դեղաչափ։