Վարանը ցանկացել է «վերցնել» 4 համարը, սակայն Ջոնսը մերժել է
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ռաֆայել Վարանը նոր ակումբում հանդես կգա 19 համարի մարզաշապիկով: Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, ֆրանսիացին ցանկացել է խաղալ 4-րդ համարի ներքո, սակայն Ջոնսը հրաժարվել է զիջել իր խաղային համարը:
Ջոնսն ավելի քան 10 տարի խաղում է 4 համար մարզաշապիկով, երբ «Բլեքբեռնից» տեղափոխվեց Մանչեսթեր: Չնայած այս ամենին, Ջոնսը խաղադաշտ դուրս չի եկել 2020 թ-ի հունվարից:
Նախորդ մրցաշրջանում 19 համարով խաղում էր Դիալոն, ում այս տարի տրվել է 16 համարը: Ամենայն հավանականությամբ, Դիալոն վարձավճարով կտեղափոխվի այլ ակումբ: