Տոտենհեմը չի պատրաստվում վաճառել Քեյնի տրանսֆերը
«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին պլանավորում է այսօր հանդիպել «Ման. Սիթիի» ղեկավարության հետ՝ ԱՊԼ-ի առաջին տուրի շրջանակում կայանալիք «Տոտենհեմ»-«Ման. Սիթի» խաղի ժամանակ և հայտնել, որ լոնդոնյան ակումբը հրաժարվում է վաճառել Հարի Քեյնի տրանսֆերը:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Սիթին» չի պատրաստվում հանձնվել և տրանսֆերի դիմաց կառաջարկի 150 մլն եվրո: Նախկինում, Քեյնը, «Սիթի» տեղափոխվելու ցանկություն էր հայտնել:
Քեյնը «Տոտենհեմի» սան է: Գլխավոր թիմում նորամուտը նշել է 2011 թ-ին, իսկ գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ-ը: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 35 խաղում Քեյնը դարձել է 23 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: