Ֆերնանդեշը նոր պայմանագիր կարող է կնքել Յունայթեդի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարող է նոր պայմանագիր կնքել իր թիմի հետ, «Թվիթերում» հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Ըստ աղբյուրի, կողմերը քննարկում են մինչև 2026 թ. պայմանագիր կնքելու տարբերակը: Գործող համաձայնագիրը սահմանված է մինչև 2025թ.:
26-ամյա պորտուգալացին «Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թ-ին՝ «Սպորտինգից»: ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում անցկացրած 1 խաղում նա դարձել է 3 գոլի հեղինակ:
Ֆերնանդեշը 2017 թ-ից Պորտուգալիայի հավաքականի անդամ է: