Նաինգոլանը տեղափոխվեց Բելգիայի առաջնություն
33-ամյա հենակետային կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը վերադարձել է հայրենիք ու մինչև 2023-ի հունիսի 30-ը պայմանագիր կնքել «Անտվերպենի» հետ, հայտնում է բելգիական ակումբի մամուլի ծառայությունը:
«Ինտերի» հետ Նաինգոլանի պայմանագիրը խզվեց օրեր առաջ ու Ռաջան ստացավ ազատ խաղացողի կարգավիճակ: Կային խոսակցություններ, որ կիսապաշտպանը կարիերան կարող է շարունակել «Կալյարիում» կամ «Բեշիքթաշում»:
Նաինգոլանը 2003-2004 թթ․ խաղացել է բելգիական տարբեր ակումբների երիտասարդական թիմերում:
Հիշեցնենք, որ Ռաջան «Ինտերում» էր 2018-ից, իսկ նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղում էր «Կալյարիում», որի կազմում տարիներ առաջ ևս հանդես է եկել: