Բարբի տիկնիկներ արտադրողին մեղադրել են ռասիզմի մեջ
Mattel ընկերությունը մեղադրվել է ռասիզմի մեջ՝ Տոկիոյի ամառային Oլիմպիական խաղերին նվիրված Բարբի տիկնիկների նոր հավաքածուի թողարկումից հետո, որտեղ չկա ասիական արտաքինով ոչ մի տիկնիկ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Տիկնիկների նոր հավաքածուն Տոկիո 2020 -ի պաշտոնական ապրանքատեսակի մի մասն է:
Հավաքածուն ընդգրկում է հինգ տիկնիկ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է 2020 թվականի Օլիմպիական խաղերին ավելացված նոր մարզաձևերը՝ սոֆթբոլ, ժայռամագլցում, սքեյթբորդինգ, կարատե և սերֆինգ:
Յուրաքանչյուր տիկնիկ աչքի է ընկել մաշկի գույնով ու մարմնաձևով, այնուամենայնիվ, վիրտուալ հասարակությունն ուշադրություն է հրավիրել հավաքածուի մեջ ասիական մշակույթի ներկայացուցչի բացակայության վրա և դա դիտարկել որպես վիրավորանք, քանի որ Օլիմպիադան անցկացվել է հենց Ասիայում՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:
Mattel ընկկերությունը սոցիալական ցանցերում խիստ քննադատության է ենթարկվել: Ոմանք խոստացել են այլևս տիկնիկ չգնել ընկերությունից: