Պուտինը Թուրքիայում զոհված ռուս զինվորականներին հետմահու պարգևատրել է «Արիության» շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու պարգևատրել է Թուրքիայում «Բե-200» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ռուս զինվորականներին, հայտնում է Russia Today-ը:
Հինգ օդաչու հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով՝ «Թուրքիայի Հանրապետությունում հրդեհները մարելիս ցուցաբերած խիզախության, քաջության եւ նվիրումի համար»:
Թուրքիայում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է ութ անձ՝ 5 ռուս զինծառայող ու 3 թուրք, որոնք հանդիսացել են անտառային տնտեսության աշխատակիցներ: