Աստղագետները «սեւ խոռոչները» կշռելու միջոց են գտել
Ամերիկացի աստղագետները պարզել են, որ «սեւ խոռոչի» զանգվածը կարող է որոշվել նրա արձակած լույսի հետ ունեցած փոխհարաբերությամբ: Գիտնականներն իրենց հետազոտությունը նկարագրել են Science ամսագրում:
Հեղինակներից մեկը՝ Լիզա Գրոսմանը, բացատրել է, որ ակտիվ «սեւ խոռոչը» շրջապատված է առկայծող փոշով եւ գազով: Եթե հետեւել այսպիսի առկայծումների փոփոխություններին, ապա կարելի է որոշել նաեւ ինքնին «սեւ խոռոչի» զանգվածը:
Գիտնականները հայտնում են, որ չափման նոր ձեւը կարող է նույնիսկ օգնել այլ միջին չափի «սեւ խոռոչների» հայտնաբերմանը:
Փորձագետներն ուսումնասիրել են 67 ակտիվ սնուցվող խոռոչները, որոնց զանգվածն արդեն հայտնի է: Արդյունքները նրանց թույլ են տվել գալ այն եզրակացության, որ նման գերծանր օբյեկտներն ավելի դանդաղ են առկայծում, քան փոքրերը:
Իլինոյսի համալսարանից աստղագետ Քոլին Բերքն ընդգծել է, որ որոշ «սեւ խոռոչների» դիտարկումը կարող է հարյուրավոր օրեր եւ նույնիսկ տարիներ տեւել: Թեեւ զանգվածի չափման նոր եղանակն ավելի պարզ է, քան բոլոր նախորդները:
Վերա Կ․ Ռուբինի աստղադիտարանն արդեն 2022 կամ 2023 թվականից կսկսի ամեն գիշեր դիտել ամբողջ երկինքը: Հետագայում, ինչպես նշում է Բերքը, դա թույլ կտա որոշել, թե որքան են կշռում նաեւ այլ «սեւ խոռոչները»: