ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Օգոստոսի 13-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 32-ամյա Դավիդ Ս.-ն, որը մայիսի 10-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Զենքի, հրազենի ապօրինի ձեռքբերումը, փոխանցումը, վաճառքը, պահեստավորումը, փոխադրումը կամ կրումը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: