Կոմիտասի սափորի կրկնօրինակը պատրաստած գեղանկարիչը
ՏեսանյութերՓանոս Թերլեմեզյանի վրձնին պատկանող այս կտավում պատկերված է Կոմիտասը, հետնամասում վրանն է, որտեղ ապրում էին վարդապետն ու նկարիչը, Կոմիտասի սիրելի գորգն ու բանահավաքչության վկա դարձած սափորը: Գեղազարդ սափորի մասին տարբեր վկայություններ կան, համաձայն մեկի՝ հայկական ճենապակու արտադրության բնօրրան Քյոթահիայում ծնված պատանի Սողոմոնին ճենապակյա սափորը նվիրել էր մայրը:
Թուրքերը, որքան էլ փորձել են ջնջել Քյոթահիայի ճենապակու մշակույթի հայկական ծագումը, բայց մինչև վերջ իզորու չեն եղել թաքցնել առաջին, այսպես կոչված, նաղաշներին՝ Օնիկին և նրա որդիներին: Քյոթահիայի հայերը դեռ միջնադարում են սկսել ճենապակի արտադրել, 14-15-րդ դարերում կիրառական արվեստի այդ ճյուղը զարգացրին՝ բացելով հայկական հախճապակյա սալիկների դպրոց: Քյոթահիայի հախճապակյա սալիկները սպիտակ և կապույտ էին, 17-րդ դարից հետո հայ վարպետներն սկսում են օգտագործել դեղինը, կանաչը և հայտնի հայկական կարմիրը՝ այսպես կոչված տոմատի, լոլիկի կարմիրը:
Հայաստան այցի ժամանակ Կաթոլիկ հայրապետի անցկացրած էկումենիկ արարողությունն է: Մերձավոր արևելքից եկած 12 երեխա սկզբում հող են լցնում Նոյան ծառի տակ, ապա երկու եկեղեցինների հովվապետերին են տալիս Կոմիտաս վարդապետի սափորի կրկնօրինակները՝ խորհրդանշական խաղողի վազը ջրելու համար: Սափորների ճշգրիտ կրկնօրինակը երեք օրում պատրաստել էր գեղանկարիչ, ճենապակու վարպետ Գևորգ Եղիազարյանը:
Կենաց ծառը կամ խաղողի վազը մարդկության փրկության տապանում տեղակայելուց հետո նվիրաբերվեց Հռոմի Պապին: Սուրբ Պետրոսի աթոռում՝ տապանից զատ, որպես հիշատակ պահվում է նաև Կոմիտաս վարդապետի սափորի՝ Ֆրանցիսկոս Պապի ձեռքում եղած կրկնօրինակը:
Գևորգ Եղիազարյանի աշխատանքները տեղ են գտել աշխարհի տարբեր թանգարաններում: Եղիազարյանական ճենապակին զարդարում է բազմաթիվ երկրների ղեկավարների անձնական հավաքածուներն ու անգամ հագուստները: Հայկական ճենապակին որպես զարդ ունենալու համար տարբեր հեղինակավոր արտադրողներ՝ Գուչին, Վերսաչին և այլ հայտնի անուններ, գործակցում են հայ գեղանկարչի հետ:
Շատ են փորձել՝ ձախողել ու հաջողել, սակայն Հայաստանում Քյոթահիա մշակույթը զարգացնելու մտքից երբեք չեն հրաժարվել: Հույս ունեն, որ ինչպես Սողոմոնը Քյոթահիայից դուրս եկավ, վերադարձավ որպես Կոմիտաս, սիրելի սափորը 1913 թ. նվիրեց իր կրթության ճանապարհի ծախսերը հոգացած Թորոս Ապտալյանին՝ որպես երխատագիտություն, այդպես էլ ճենապակու վարպետաց տիտղոսը հայերին է վերադառնալու՝ աշխարհին հրաշքներ պարգևելու շնորհակալությամբ: