Մադոննան նմանակու՞մ է Սոբչակին
Բոլորին է հայտնի, որ հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը սիրում է կատակել: Նա մշտապես սկանդալների մեջ է, քանի որ մշտապես իր մեկնաբանությունները վիճաբանությունների առիթ են հանդիսանում:
Այս անգամ նա փորձել է նաև շոշափել երգչուհի Մադոննայի անունը: Սոբչակի խոսքով' Մադոննան նմանակում է իրեն: Սոչբակը սոցիալական ցանցերից մեկում գրել է, որ արդեն հոգնել է, որ մարդիկ փորձում են իրար նմանակել և չունենալ սեփական կերպարը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ակնոցներին, քանի որ նրանք միանման ակնոցներ են կրում: Պարզ չէ, Քսենիա Սոբչակը կատակ էր անում, թե լուրջ էր ասում, սակայն սա նրա հերթական ուշադրություն գրավելու քայլերից է: