Հուլիսը դարձել է երբևէ գրանցված ամենաշոգ ամիսը ողջ աշխարհում
Հուլիսը դարձել է երբևէ գրանցված ամենաշոգ ամիսը ողջ աշխարհում: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ մեջբերելով ԱՄՆ Գիտա-համակարգող դաշնային գործակալության տվյալները:
Տվյալները ցույց են տալիս, որ ցամաքի և օվկիանոսի մակերևույթի համակցված ջերմաստիճանը 0.93 աստիճանով ավելի բարձր էր 20-րդ դարում գրանվցած միջին 15.8 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի:
Նշվում է, որ դա ամենաբարձր ջերմաստիճանն է օդերևութաբանական գրանցումների 142-ամյա պատմության ընթացքում: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2016-ին, ապա կրկնվել 2019 և 2020 թվականներին:
Փորձագետների կարծիքով՝ ջերմաստիճանի բարձրացման պատճառը վերջերս տեղի ունեցող կլիմայական փոփոխություններն են: