Կումանը խոստովանել է, որ «Բարսելոնային» հարձակվող է հարկավոր
«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ կատալոնական ակումբը նոր հարձակվողի կարիք ունի արգենտինացի Լիոնել Մեսիի հեռանալուց հետո:
«Մեզ հարկավոր է ձեռք բերել նոր հարձակվողի, եթե դա հնարավոր է: Ցանկանում եմ ավելացնել, որ շատ եմ սիրում Անտուան Գրիզմանին: Նա պետք է կատարի քայլ առաջ: Գիտեմ, որ նա կարող է զբաղեցնել Մեսիի դիրքը, դա առավելություն է նրա համար»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ այս ամռանը «Բարսելոնայի» կազմը համալրել էր արգենտինացի հարձակվողի Սերխիո Ագուերոն, որը վնասվածք է ստացել և բաց կթողնի մոտ 2.5 ամիս: