Էրմիտաժը Լինդեմանին մեղադրել է ցուցանմուշների պատկերները ապօրինի օգտագործելու մեջ
Էրմիտաժի ղեկավարությունը մեղադրել է գերմանացի երգիչ Թիլ Լինդեմանին թանգարանում արված թվային պատկերների ապօրինի օգտագործման մեջ: Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ արտիստն ինտերնետ-բորսա է ներբեռնել արժեքավոր լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնցով ցանկանում է կլորիկ գումար վաստակել: Կազմակերպության ներկայացուցիչները գտնվում են թեթեւ շոկի մեջ։
Պարզվել է, որ խոսքը Լինդերմանի մասնակցությամբ «Любимый город» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ արված կադրերի մասին է։ Ինչպես գրում է Loudwire-ը, նախկինում չհրապարակված թվային պատկերների համար Թիլը կարող է ստանալ մինչեւ 1,5 միլիոն դոլար:
«Թանգարանի հավաքածուի իրերի լուսանկարների եւ թանգարանի ինտերիերի օգտագործումը այն էլ «Hermitage Edition» նշմամբ, չի եղել եւ չէր էլ կարող համաձայնեցված լինել թանգարանի հետ։ Լինդեմանն անձամբ է պայմանագիր ստորագրել Էրմիտաժի հետ, որտեղ հստակ ամրագրված է պատկերների օգտագործման թույլտվությունը բացառապես երաժշտական տեսահոլովակում», - ասված է բողոքի մեջ։
Կազմակերպության աշխատակիցները կատարվածը համարում են հեղինակային իրավունքի կոպիտ խախտում։ Պետերբուրգցիները չեն կարողանում հավատալ, որ գերմանացի երաժիշտը, ով կատարել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակների երգը, ցանկանում է գումար վաստակել նրանց վրա։