Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 819 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 819-ով՝ հասնելով 169.683-ի, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
Կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 22.144-ով՝ հասնելով 6.579.212-ի: Հարաբերական արտահայտմամբ, դեպքերի աճը կազմել է 0.34 տոկոս: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն` ներկայումս բուժում ստացող հիվանդների թիվը հասել է 541.639-ի:
Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը մեկ օրում ավելացել է 19.550-ով՝ հասնելով 5.867.890-ի: