«Նա տարիներ շարունակ ստել է»․ Մեգան Մարքլի հայրը դստեր եւ նրա վրա արքայազն Հարիի ազդեցության մասին սկանդալային հայտարարություն է արել
Հայտնի է, որ Մեգան Մարքլի հարաբերությունները հոր հետ դարձել են հատկապես լարված, երբ նախկին դերասանուհին դարձել է թագավորական ընտանիքի մի մասը: Եւ պարբերաբար նրա հարազատները մեղադրում են միմյանց ստի, կեղծավորության եւ շահարկման մեջ։ Նոր հարցազրույցում Թոմաս Մարքլը քննադատել է դստեր փոփոխությունները։
77-ամյա տղամարդը պնդում է, որ Սասեքսի դքսուհին «ստել է տարիներով» եւ որ դա արքայազն Հարիի ազդեցությունն էր: Թոմասը, որին մինչ օրս թույլ չեն տալիս տեսնել թոռներին, կատարել է խոստումը եւ ցնցող մեղադրանքներով հանդես է եկել GB News-ով:
Այն հարցին, թե արդյոք Մեգանը ստել է այս տարվա սկզբին Օփրայի հետ աղմկահարույց հարցազրույցի ժամանակ, նա պատասխանել է. «Նա ստել է: Նա տարիներ շարունակ ստել է»: Արքեպիսկոպոսի մասին սու՞տը։ Ինչպես կարելի է ասել․ «Մենք ամուսնացանք հարսանիքից երեք օր առաջ»: Նրա սուտն այնքան ակնհայտ է։ Ես չգիտեմ՝ ինչու է նա ասում դա։
Թոմասի խոսքերով, Մեգանի ենթադրյալ վարքագիծը նոր բան էր իր համար. նա պնդում է, որ ամուսնուն հանդիպելուց առաջ Մեգանը չի կարողացել խաբել: Թոմասը հայտատարել է. «Դա տեղի է ունենում Հարիի հետ հանդիպումից հետո։ Նա է ազդել դրա վրա»։
Թոմասը նշել է. «Մեգանն ու Հարին հարձակվում են։ Նրա 95-ամյա տատիկի վրա «հարձակումն» աններելի է։ Ինձ անհարմար եմ զգում, որ նրանք անում են դա, քանի որ մի քանի տարի առաջ նրանք ինձ խնդրել էին «երբեք չխոսել մամուլի հետ», իսկ հիմա իրենք են մասնակցում Օփրայի շոուին»։