Hart to Heart շոուի եթերում տված նոր հարցազրույցի ժամանակ Քեմերոն Դիասը Քեւին Հարթին պատմել է 2014 թվականի կինոյից հեռանալու որոշումից հետո իր անձնական կյանքի մասին
Hart to Heart շոուի եթերում տված նոր հարցազրույցի ժամանակ Քեմերոն Դիասը Քեւին Հարթին պատմել է 2014 թվականի կինոյից հեռանալու որոշումից հետո իր անձնական կյանքի մասին:
«Երբ տեւական ժամանակ բարձր մակարդակով ինչ-որ բան ես անում, ձեզ ընկալում են որպես մի մարդու, ով կարողանում է մեկ բան անել։ Ես դա հասկանում էի։ Դա նման է այն գիտակցությանը, որ իմ մի մասը, որը գործում էր բարձր մակարդակով, բավարար չէր», - խոստովանել է աստղը։
Դերասանուհին հավելել է, որ ցանկացել է կառավարել իր կյանքը։ Կինոից հեռանալու որոշումը նրան թույլ է տվել զարգանալ անձնական կյանքում։ «Ես հանդիպեցի ամուսնուս, ընտանիք կազմեցինք։ Այս բոլոր բաների համար ես ավելի վաղ ժամանակ չունեի, եւ այդ պահին հնարավորություն չունեի այդ առումով ճիշտ որոշումներ կայացնել», - պատմել է 48-ամյա դերասանուհին, որը 2019 թվականի դեկտեմբերին ռոքեր Բենջի Մեդդենից դուստր է ունեցել։
Եվ, չնայած նա նախընտրեց հեռանալ մեծ էկրանից, դերասանուհին նաեւ նշել է, որ իր արվեստի հանդեպ իր սերը դեռեւս շատ ուժեղ է. «Դա հաճելի է, ինձ դա դուր է գալիս, ես սիրում եմ խաղալ։ Ես կարող էի ընդմիշտ նկարահանվել: Ես բառացիորեն երբեմն զգում եմ, որ ես ունեմ անսահման էներգիա»։
Բայց մի անգամ աստղը հասկացել է, որ ցանկանում է դանդաղեցնել այդ էներգիան․ «Ես պարզապես գիտակցեցի, որ նկարահանումները դարձել են կյանքիս մեծագույն մասը եւ ես չէի կարողանում հաղթահարել»։